Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 291-ի, 75 մարդ անհետ կորած է համարվում, ևս 188-ը տուժել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսահակ Մվաուրան։

Շարունակվող հեղեղումները հանգեցրել են ավելի քան 55 հազար ընտանիքների տեղահանման՝ դժվարին կացության մեջ դնելով մոտավորապես 278 հազար մարդու: Ընդհանուր առմամբ, հեղեղումներից տուժել է 82 հազար տնային տնտեսություն՝  մոտ 412 հազար բնակչությամբ։

Մվաուրան նաև հավելել է, որ Նայրոբիից ոչ հեռու գտնվող  Կիմենդեի շրջանը հայտարարվել է վտանգավոր գոտի և շրջափակվել սողանքից հետո: Այդ շրջանում փրկարարական գործողություններ է իրականացնում միջգերատեսչական խումբը, որի մեջ են մտնում Քենիայի պաշտպանության ուժերը, Ազգային ոստիկանական ծառայությունը և Կարմիր Խաչը:

Կառավարությունը 187 ճամբար է ստեղծել 25 շրջաններում, որտեղ ավելի քան 3 հազար մարդ է բնակվում:

Քենիայի Օդերևութաբանական դեպարտամենտը նախազգուշացրել է երկրի կենտրոնական, արևմտյան և հյուսիսային մասերում հորդառատ անձրևների մասին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am