ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Գեղարքունիքի բռնցքամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել
ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների 2024 թվականի առաջնությունը, որը կայացել է Երևանի «Միկա» մարզահամալիրում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, առաջնությանը մասնակցել է Մարտունու մարզադպրոցի չորս մարզիկ, նրանցից երկուսը վերադարձել են մեդալներով:
Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Սիմոն Սիմոնյանը (Ծովինար համայնք) 48 կգ քաշային կարգում, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, ճանաչվել է մրցաշարի հաղթող։ Սիմոն Սիմոնյանը գրանցել է հինգ անընդմեջ հաղթանակ և նվաճել ՀՀ ավագ տարիքի պատանիների 2024 թվականի չեմպիոնի տիտղոսը։
Մարտունու մարզադպրոցի սան Կարեն Զախարյանը բռնցքամարտի 2024 թվականի ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնությանը 52 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում