Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ

Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր 
նավահանգիստներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա թագավորության նավահանգիստներ մտնել այն նավերին, որոնք զենք են տեղափոխոմ Իսրայել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա հաստատել է, որ Մադրիդն արդեն մերժել է մեկ նավի մուտքը:

«Մենք չենք ցանկանում նպաստել պատերազմին։ Մենք ցանկանում ենք մշտական ​​և անհապաղ հրադադար, ինչպես նաև բոլոր պատանդների ազատ արձակում և հումանիտար օգնության անհապաղ ստացում… Մերձավոր Արևելքն ավելի շատ զենքի կարիք չունի», - Ալբարեսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Մենք թույլ չենք տա մուտք գործել (խմբ․՝ Իսպանիայի նավահանգիստներ), եթե նավն Իսրայել է ուղևորվում զենքով», - հավելել է ԱԳ նախարարը:

Փետրվարին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է այլևս նրան չխնդրեն խուսափել Գազայի հատվածում քաղաքացիական զոհերից։ Բորելի խոսքով՝ նրանք պետք է իրենք սկսեն գործել, օրինակ՝ սահմանափակեն զենքի մատակարարումները։

Իսպանիայի կառավարությունը վստահեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերին Մերձավոր Արևելքում իրադրության սրման պահից ի վեր Իսրայել զենքի արտահանման նոր լիցենզիաներ չի տրամադրել և մտադիր չէ դա անել, մինչև իրադրությունը չկարգավորվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am