Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իսպանիան մի քանի այլ երկրների հետ պլանավորում է ճանաչել Պաղեստինը. վարչապետ Պեդրո Սանչես

Իսպանիան մի քանի այլ երկրների հետ պլանավորում է ճանաչել Պաղեստինը. 
վարչապետ Պեդրո Սանչես

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը մայիսի 21-ին չի ճանաչի Պաղեստինը որպես պետություն, ինչպես ենթադրում էին առանձին ԶԼՄ-ներ, սակայն պլանավորում է դա անել առաջիկայում՝ այլ երկրների հետ միասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։

Մասնավորապես, El Pais թերթը, հղում անելով կառավարական աղբյուրների, հաղորդել էր, որ Իսպանիայի և եվրոպական այլ երկրների իշխանություններ դիտարկում են մայիսի 21-ին Պաղեստինը որպես պետություն պաշտոնապես ճանաչելու հնարավորությունը։ Ըստ հրատարակության՝ Պաղեստինը պետք է ճանաչեին նաև Իռլանդիան, Մալթան և Սլովենիան։

«Դա (ճանաչումը) չի լինի հաջորդ երեքշաբթի օրը, - նշել է Սանչեսը: - Դա տեղի կունենա առաջիկա օրերին»:

Վարչապետը հետաձգումը բացատրել է այն բանով, որ Մադրիդն իր գործողությունները համակարգում է այլ երկրների հետ, որպեսզի «հայտարարություն անելու և համատեղ ճանաչելու հնարավորություն ունենա»։

Սանչեսը նաև հայտնել է, որ լուրջ կասկածներ ունի այն հարցում, որ Գազայի հատվածում պահպանվում են մարդու իրավունքները:

Օրերս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինը մինչև մայիսի վերջ։ Այժմ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից ավելի քան 140-ը։ Աշխարհի 95 երկրում գործում են պաղեստինյան դեսպանատներ և մշտական ​​ներկայացուցչություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am