Tesla-ի ավտոմեքենաները շուտով կկարողանան «դիմել հետիոտներին». Իլոն Մասք

Armenpress 13:51, 13 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտնել Է, որ Tesla ընկերության Էլեկտրաքառերում շուտով կհայտնվի գործառույթ, որը թույլ կտա բարձրախոսների միջոցով դիմել հետիոտներին: Այդ մասին գործարարը հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասքը հրապարակել Է տեսանյութ, որում պատկերված Է ճանապարհով դանդաղ ընթացող Tesla ավտոմոբիլ: Դրանից լսվում Է, ըստ երեւույթին, համակարգչի միջոցով մշակված ձայն: Այն ասում Է. «Հենց այնպես մի՛ կանգնիր, ցատկոտի՛ր»: «Դուք երկա՞ր ժամանակ եք սովորել դեմքին այդ արտահայտությունը տալը»,- լսվում Է այնուհետեւ: Ինչպես պարզաբանել Է Մասքը, Tesla-ի ավտոմեքենաները «շուտով կկարողանան խոսել մարդկանց հետ, եթե դուք ցանկանում ենք»: Ձեռնարկիչը հայտնել Է, որ գործառույթը թուլ կտա դիմել հետիոտներին, սակայն մանրամասն տեղեկատվություն չի հայտնել այն բանի վերաբերյալ, թե հատկապես ինչպես կաշխատի դա եւ ինչ նպատակների համար Է նախապես մտահղացվել: Ինչպես նշել Է Engadget ինտերնետ-ռեսուրսը, որը մասնագիտացած Է տեխնիկական նորույթների մասին հրապարակումների բնագավառում, նշված գործառույթը կարող Է վարորդին թույլ տալ դիմել շրջապատողներից որեւիցե մեկին՝ առանց լուսամուտը բացելու անհրաժեշտության: Դա, օրինակ, կարող Է օգտակար լինել անուշադիր հետիոտնին ավտոմեքենայի մոտենալու մասին զգուշացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am