Gulf News-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային լավագույն ուղղությունների շարքում

Armenpress 18:28, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր անգլալեզու Gulf News-ը ներկայացրել է 2020 թվականի համար ճանապարհորդության լավագույն ուղղությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ ուղղությունների մեջ ընդգրկված է նաև Հայաստանը:

Օրական ավելի քան 100 հազար տպաքանակ ունեցող թերթի հոդվածի հեղինակը ճանապարհորդական ուղղությունները ներկայացնում է առանձին լուսանկարներով: Հայաստանի մասին լուսանկարները պատկերում են Սևանն ու Ծաղկաձորը:

Հոդվածում որպես առանձին ճանապարհորդական ուղղություն ներկայացված են նաև Պակիստանը, Ավստրիան, Իտալիան:

Ավստրիա

Իտալիա

Պակիստան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am