Էդգար Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ գլխավոր քարտուղար

Armenpress 12:19, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝ Էդգար Գեւորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,-նշված է որոշման մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am