Մարադոնային դուր է եկել Բալեկյանի խաղը

Armenpress 13:29, 1 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական «Խիմնասիա»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ուրական»-ի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայի առաջնության 18-րդ տուրում մրցել են «Խիմնասիա»-ն և «Ուրական»-ը: Հանդիպման ավարտից հետո Մարադոնան խոսել է նաև Բալեկյանի մասին. «Հսկա տղա է, ինձ դուր եկավ: Շնորհավորում եմ նրա թիմին»,-ասել է Մարադոնան:

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը Արգենտինայի ընթացիկ առաջնությունում դարձել է երկու գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am