ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը  

Armenpress 12:56, 12 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբրահամ Խաշմանյանն այլևս Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:

Խաշմանյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերի 6-ին:  Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am