Ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում

Armenpress 21:44, 10 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ռեփեր Մորգենշտերնը գտնվում է հիվանդանոցում. նրա մոտ նշիկաբորբ է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, երաժիշտն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Ինձ մոտ նշիկաբորբ (անգինա) է ախտորոշվել։ Հիվանդությունը բարդացավ, քանի որ համերգները չդադարեցնելու որոշում էի կայացրել»,- ասել է Մորգենշտերնը:

Նա նշել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել մեկ շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել, ինչի պատճառով ստիպված է լինելու հետաձգել մի քանի քաղաքում նախատեսված համերգները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am