Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը.ՏԱՍՍ

Armenpress 11:34, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և թարտերային միջազգային օդային հաղորդակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով կառավարության լրատվական ծառայությանը:

  «Ռոսավիացիան» կդադարեցնի ավիահաղորդակցությունը մարտի 27-ի ժամը 00:00-ից: Որոշումը վերաբերում է կանոնավոր և չարտերային չվերթներին, որոնք իրականացվում են ռուսական օդանավակայններից դեպի այլ երկրների օդանավակայաններ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am