Բունդեսլիգան ապրիլին չի վերսկսվի

Armenpress 18:58, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունն ապրիլի 30-ից շուտ չի վերսկսվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը: Բունդեսլիգան և երկրորդ լիգան չեն շարունակվի մինչև ապրիլի 30-ը: Հաջորդիվ առաջնության ապագայի հետ կապված հարցերը կհրապարկվեն ապրիլի  17-ից հետո:

Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am