Մեսին հերքել է լուրերն այն մասին, որ տեղափոխվում է «Ինտեր»  

Armenpress 11:19, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հերքել է լուրերn այն մասին, որ կարող է տեղափոխվել իտալական «Ինտեր»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստը գրել է «Ինստագրամի» իր էջում: «Լուրերն այն մասին, թե տեղափոխվելու եմ «Ինտեր» կամ արգենտինական ակումբ, սուտ են և իրականությանը չեն համապատասխանում: Լավ է, որ ոչ մեկը չի հավատում նման լուրերի»,-գրել է ֆուտբոլիստը:

Մեսիի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am