ԱՄՆ-ում միգրացիայի արգելքը կգործի 60 օր. Թրամփը մանրամասներ է ներկայացրել

Armenpress 10:21, 22 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկարցիներին, ովքեր ցանկանում են ձեք բերել «գրին քարտ»՝ ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ, ըստ նախագահի, այս քայլի նպատակն է պաշտպանել ամերիկյան աշխատանքի շուկան օտարերկրա քաղաքացիների հոսքից:

Նշվում է, որ արգելքը չի վերաբերելու զբոսաշրջիկներին, ուսանողներին: Կախված իրավիճակից՝ որոշմամբ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել:

«Ճիշտ չէր լինի և արդար չէր լինի, որ աշխատանքի տեղերը զբաղեցնեին արտերկրից եկած միգրանտները, տեղի ամերիկացնիների փոխարեն, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով կորցրել են իրենց աշխատատեղերը»,-Սպիտակ տանն ամենօրա ճեպազրույցի ժամանակ նշել է նախագահ Թրամփը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am