Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացուն տղա են ունեցել

Armenpress 13:42, 29 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սիմոնդսը տղա են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Հարսնացուն ծննդաբերել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում ապրիլի 29-ի առավոտյան: Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ թե Քերի Սիմոնդսը, թե երեխան իրենց լավ են զգում: 
«Վարչապետն ու տիկին Սիմոնդսն իրենց շնորհակալություն են հայտնում ծննդատան անձնակազմին»,-նշել է մամուլի քարտուղարը:
55-ամյա Բորիս Ջոնսոնն ու 32-ամյա Քերի Սիմոնդսն ավելի վաղ հայտարարել էին, որ նրանք երեխայի են սպասում: 
Բորիս Ջոնսոնը, հաղթահարելով կորոնավիրուսը, օրերս վերադարձել էր աշխատանքի: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am