Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը

Armenpress 13:58, 18 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Տասը հոգուց բաղկացած խումբը ախտահանել է շուրջ 15 հազար քմ տարածք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ այն ներառում է ոչ միայն հատակը, այլև ցանկապատը, հուշարձանները:

Հաշվի առնելով, որ տաճարում պահվող քանդակներն ու կահույքը մարդկության ժառանգությունն են, ախտահանումը կատարվել է հատուկ նյութերով ու միջոցներով՝ վնասելուց խուսափելու համար:

Մարտից Իտալիայում եկեղեցներն ու տաճարները փակվել էին, եկեղեցական արարողությունները կատարվում էին առանց հավատացյալների:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 225 հազար 435, մահացել է 31 հազարից ավելի մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am