Դեմբելեն «Բարսելոնա»-ից կարող է տեղափոխվել «Յուվենտուս»  

Armenpress 13:27, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է վարձակալել «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Դեմբելեի վարձակալությունը կարող է կապվել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տեղափոխության հետ: Պյանիչով հետաքրքրված է կատալոնական ակումբը:

Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 խաղի և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ:

Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվեց 2017 թվականին և ակումբի կազմում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am