Չեռնոգորիան հայտնել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

Armenpress 13:45, 25 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը։ Երկրում չկան վարակվածներ։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»֊ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը։Հանրային առողջության ինստիտուտը տեղեկացրել է, որ վերջին 68 օրվա մեջ առաջին անգամ երկրում վարակի նոր դեպք չի գրանցվել, իսկ բոլոր վարակվածները բուժվել են։«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրոիսը, այլևս հիվանդներ չկան, մարդկանց կյանքի համար պայքարի այս փուլն ավարտված է», ֊«Թվիրթեր»֊ում գրառում է կատարել նախագահը։ Նա նշել է, որ դրան հնարավոր եղավ հասնել պետական մարմինների ու հասարակության բարձր պատասխանատվության շնորհիվ։Չեռնոգորիայում վարակվել էր 324 մարդ, որից 9 ը մահացել էին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am