ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով

Armenpress 12:36, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով՝ ընդհանուրը դառնալով 362 հազար 342:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի  տվյալները: Օրվա կտրվածքով աճը կազմել է 2.5 տոկոս՝ նախորդ օրվա 2.6 տոկոսի դիմաց:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 12 հազար 331 մարդ, որն ավելին է, քան վարակվածների թիվը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ապաքինվել է 131 հազար 129 մարդ: Մահերի թիվն ավելացել է 174-ով: Մեկ օր առաջ մահերի թիվը 92 էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am