«Բենֆիկա»-ի ավտոբուսը քարկոծվել է. կան տուժածներ  

Armenpress 12:50, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը քարկոծվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Քարկոծման և կոտրված ապակիներից վնասվածք են ստացել ակումբի երկու ֆուտբոլիստներ` Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը գնալիս է եղել մարզաբազա: Պորտուգալիայի ֆուտբոլի վերսկսված առաջնության 25-րդ տուրում «Բենֆիկա»-ն մրցել է «Տոնդելա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

Ակումբը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ոստիկանության հետ` միջադեպի մեղավորներին բացահայտելու համար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am