Միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը. ՌԴ նախագահ

Armenpress 12:03, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

 «Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ», - ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և  աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am