Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա 2021 թվականին

Armenpress 16:19, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը կկայանա մեկ տարի անց` 2021 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Տեղափոխության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Դվորկովիչի խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարությամբ ՖԻԴԵ-ն հանդես կգա առաջիկայում: Կազմակերպիչները քննարկում են մրցախաղը կամ աշնան անցկացնել, կամ էլ` գարնանը:

 Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել և դեռևս չի վերսկսվել շախմատի հավակնորդների մրցաշարը, որն ընթանում էր Եկատերինբուրգում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am