Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Քանյե Ուեսթը հոգեկան խանգարում ունի

Armenpress 19:53, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ինստարգրամի իր էջում Քարդաշյանը գրել է, որ Վեսթի մոտ բիպոլյար խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է բիպոլյար խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ մի անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ», - գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։ 

Ի դեպ, Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am