Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ

Armenpress 14:38, 25 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն,  այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նախարարության ներկայացուցիչը IRINN հեռուստատեսության եթերում նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում բացահայտվել է վարակի 2316  նոր դեպք: Մահացել է 195 մարդ:

Փետրվարի 19-ից սկսած՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 839-ի, մահացել է 15 484 մարդ:  Այս պահին առողջացածների թիվը հասել է 251 319-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  15 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 643 հազարից:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am