Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 300 հազարի

Armenpress 15:40, 29 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 300 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել Է, որ անցած 24 ժամվա ընթացքում հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2636 նոր դեպք, մահացել Է 196 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել Է 298 հազար 909-ի, մահացել Է 16 հազար 343 մարդ:

Միեւնույն ժամանակ ներկայում ապաքինվածների թիվը հասել Է առնվազն 259 հազար 116-ի: Հուլիս ամսվա ընթացքում Իրանը հինգ անգամ նորացրել Է կորոնավիրուսի զոհերի հակառեկորդը: Ներկայում առավելագույն ցուցանիշը՝ 235 զոհ մեկ օրում, գրանցվել Է հուլիսի 28-ին:

Համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում երկրի անբարենպաստ շրջաններում, հասարակական վայրերում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել Էր, որ երկիրը վերապարում Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որն սկսվել Է հունիսի կեսերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am