Իգոր Պիկուշչակը 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչն է  

Armenpress 12:16, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 

99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am