Կասիլիասը պաշտոնապես ավարտեց կարիերան

Armenpress 16:05, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը պաշտոնապես ավարտեց կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ: Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:  

Ռեկորդակիր է Իսպանիայի հավաքականի կազմում՝ անցկացրած խաղերի քանակով, ռեկորդակիր է նաև ողջ աշխարհում՝ հավաքականում անցկացրած չոր խաղերի քանակով (73 խաղ)։ Ժամանակաշրջանի լավագույն դարպասապահներից է, 5 անգամ արժանացել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am