«Հայփոստը» պատրաստվում է Չինաստանում հիմնել դուստր կազմակերպություն

Armenpress 14:44, 26 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը: Ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են բազմաթիվ նոր փոստային լոգիստիկ ծառայություններ: Համագործակցույթան արդյունքում կխթանվի նաև Հայաստանից Ռուսաստան փոքր բեռների առաքումը:

Հակոբ Արշակյանը հավելեց, որ մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am