Վարչապետը Մովսես համայնքում բնակիչների հետ խոսել է ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին

Armenpress 16:57, 7 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսել է գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

«300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:

Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչեւ Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ»,- գրել է Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am