Գախարիան հայտարարել է Վրաստանում կորոնովիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին

Armenpress 20:46, 10 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկրի կառավարության Ֆեյսբուքի էջում ասվում է, որ երկրորդ ալիքին սպասել են աշնանը և այն արդեն սկսվել է:

«Գլխավորը, որպեսզի խուճապի պատճառ չլինի, քանի որ մենք լիարժեք վերահսկում ենք իրավիճակը»,-  հայտարարել է Գախարիան:

Վերջին տվյալներով, սեպտեմբերի 10-ին Վրաստանում հայտնաբերել են ռեկորդային թվով վարակվածներ. այդ թիվը մեկ օրվա ընթացքում հասել է 57-ի: Դրանից մեկ օր առաջ արձանագրվել է վարակի 44 դեպք: Նման ցուցանիշները, ինչպես նշել է Գախարիան, խոսում են երկրում էպիդեմիոլոգիական վիճակի փոփոխության մասին:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am