ՊԵԿ-ն առաջիկայում հաշվետվություն կներկայացնի. Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ հարկային մուտքերին

Armenpress 14:29, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում կամփոփի 2020 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները և 9 ամիսների վերաբերյալ կներկայացնի հաշվետվություն՝ անդրադառնալով նաև հարկային հավաքագրումներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարկային հավաքագրումների մասին հարցին:

«Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո և կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը և ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am