Սիրիայում ավիահարվածի հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող առնվազն 35 գրոհային է ոչնչացվել

Armenpress 13:49, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբ նահանգում գրոհայինների տեղակայման վայրին հասցված ավիահարվածների հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող առվազն 35 գրոհային է ոչնչացվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Syriahr-ը:

Սիրիական ընդդիմության առաջնորդ Յուսեֆ Համմուդը հայտարարել է, որ հարվածի թիրախը եղել է Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆայլաք աշ-Շամ ճամբարը:

Գրոհայինները Թուրքիայի կողմից աջակցվող ամենախոշոր ճամբարի վրա հարձակման մեջ մեղադրել են Ռուսաստանին:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am