Ռոհանիի համար կարևոր չէ, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը. կարևորը պատժամիջոցների վերացումն է

Armenpress 15:07, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահը Հասան Ռոհանին Նախարարների խորհրդի նիստում նոյեմբերի 4-ին նշել է, որ Իրանի համար կարևոր չէ, թե ԱՄՆ-ում ով կընտրվի նախագահ։ Նա մասնավորապես ասել է․ «Մեզ համար կարևորն այն է, թե ինչպիսի ճանապարհ կբռնի Ամերիկայի հաջորդ կառավարությունը։ Իսկ թե ով կլինի հաջորդ նախագահը, կարևոր չէ»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ը վերադառնա միջազգային և իրավական համաձայնագրերին։ «Եթե Ամերիկան վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները և հարգանքով վերաբերվի Իրանի ժողովրդին, Իրանը ևս կփոխի իր վերաբերմունքը»,- հավելել է Ռոհանին։ 

Պատրաստեց Մերի Վարդումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am