Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Armenpress 14:25, 20 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am