Վարչապետի որոշմամբ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ

Armenpress 10:35, 24 Դեկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարո Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am