Հենրիխ Մխիթարյանն արդեն 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է

Armenpress 16:01, 25 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մաիսն հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:

79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am