Գայանե Մարկոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

Armenpress 17:07, 28 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գայանե Մարկոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին 2021 թվականի փետրվարի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Գայանե Մարկոսյանը Լոռու փոխմարզպետ էր նշանակվել 2019թ. մայիսի 24-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am