Սյունիքի մարզպետը հրապարակել է տվյալներ պատերազմում զոհված սյունեցիների վերաբերյալ

Armenpress 12:03, 30 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է տվյալներ արցախյան վերջին պատերազմում զոհված սյունեցիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաձայն տվյալների՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զոհվածների թիվը 169 է:

«Այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են իրավիճակի թելադրմամբ, հիշատակի օրեր են լինելու, ըստ էության: Նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար: Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել... իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»,-նշել է մարզպետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am