Նենսի Փելոսին վերընտրվել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Armenpress 10:50, 4 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատ Նեսնսի Փելոսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում է վերընտրվել հունվարի 3-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ 

Դեմոկրատական կուսակցության՝ 80-ամյա ներկայացուցիչը ստացել է  կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ 216 ձայն: Նա հաղթել է 55-ամյա հանրապետական Քեվին ՄաքՔարթիին, որը ստացել է 209 կողմ ձայն:

Փելոսին չորրորդ անգամ է ընտրվում Ստորին պալատի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 110-րդ, 111-րդ և 116-րդ գումարման Կոնգրեսներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am