Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել. Զարեհ Սինանյան

Armenpress 13:50, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո Սփյուռքում հիասթափություններ կան, մարդիկ պատասխաններ են փնտրում, ցանկանում հասկանալ՝ ինչպես եղավ: «Չնայած, պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին՝ նա նշեց, պետք է կառավարությունը բացատրական աշխատանքներ տանի, թե գումարներն ինչպես են ծախսվում ու ինչ նպատակով՝ բոլոր կասկածները փարատելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am