Moderna-ն հայտնել է, որ իր պատվաստանյութն արդյունավետ կլինի Covid-ի նոր տեսակների դեմ

Armenpress 20:33, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moderna Inc- ը հայտնել է, որ իր COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներում արտադրել է վիրուսը չեզոքացնող հակամարմիններ` ընդդեմ կորոնավիրուսի նոր՝ Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված տեսակների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ընկերությունից ասել են՝ ակնկալվում է, որ Moderna-ի՝ երկու չափաբաժին պատվաստանյութն արդյունավետ կլինի մինչև այժմ հայտնաբերված շտամմերի դեմ:

Չնայած բոլոր վիրուսները անընդհատ մուտացիայի են ենթարկվում, գիտնականները մտահոգված են Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված մուտացիաներով, քանի որ ենթադրվում է, որ դրանք ի վիճակի են փոխել վիրուսի հիմնական գործառույթները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am