Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Իջևան քաղաքի աղբահանության համակարգի զարգացմանը

Armenpress 16:33, 27 Հունվար, 2021

2021 թ. հունվարի 26-ին, ժամը 12։00-ին,Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում 76, 960 ԱՄՆ դոլարիչափովԻջևանքաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի ևաղբամանների տրամադրման ծրագրի համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն ՋունՅամադայիև ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանի կողմից։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի,ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդականՆիկոլայ Գրիգորյանի  ներկայությամբ։

Ծրագրի նպատակն է կենցաղային թափոնների պատշաճ կառավարման համար Իջևան քաղաքին տրամադրել 240 աղբամաններ և աղբահավաք մեքենա։ Դրանց օգնությամբ ակնկալվում է բարելավել թափոնների կառավարումն այս քաղաքում, որտեղ բնակվում է 19 հազար քաղաքացի։

Ծրագիրը ներառում է նաև Իջևան քաղաքում հանրային իրազեկման արշավի իրականացում, որի նպատակն է հանրության  շրջանում բարձրացնել բնապահպանական խնդիրների մասին իրազեկությունը:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աշխատակից Մկրտիչ Դալլաքյանի հետ (Էլ.հասցե՝ mkrtich.dallakyan@yv.mofa.go.jp, (+37411) 52 30 10 (137)):

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am