Աղդամում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորել են

Armenpress 20:59, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղդամի շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Գուբադ Զեյնալովան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Մյուս երկու զինծառայողները ՝ Նեմաթ Բաբաևը և Բալագարդաշ Մալիքմամեդովը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am