«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հաղթանակի» ստվերը

Armenpress 09:30, 10 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի տարածքների բռնազավթումից հետո Ադրբեջանը սկսեց շինարարական աշխատանքներ իրականացնել։ Չնայած խոսվում է նաեւ բնակավայրեր կառուցելու մասին, սակայն ներկա դրությամբ Ադրբեջանն իրականացնում է բացառապես ճանապարհային եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքների շինարարական ծրագրեր։

Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրաձայնվում է նոր բնակավայրեր կառուցելու մասին, նշվում է Ակնայի, Վարանդայի, Ջրականի, Կովսականի մասին, սակայն զգուշությամբ շրջանցվում է Հադրութը։ Թշնամին քաջ գիտակցում է, որ դժվար թե որեւէ կերպ կարողանա «մարսել» Հադրութի օկուպացիան։ Հարցականի տակ է նաեւ մնացյալ տարածքների հանդեպ լիարժեք վերահսկողությունը։ Ադրբեջանի իշխանությունները Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքները փորձում են ներկայացնել որպես լիարժեք հաղթանակ, էյֆորիայից հետո ստիպված են լինելու սթափ գնահատել նոր իրողությունները։ Թուրքիան այլեւս Ադրբեջանում է, դրա օրինական հիմքերը տվել է Ադրբեջանի իշխանությունը, ինչը նշանակում է, որ Ալիեւն այլեւս չի կարողանա միանձնյա որոշումներ կայացնել հատկապես Արցախի օկուպացված տարածքների նկատմամբ։ Հաջորդ ականը՝ ահաբեկիչների ներկայությունն է, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հայաստանը կարող է եւ պարտավոր է Հադրութի վերադարձի հարցը օրակարգում պահել, որն էլ շղթայական ձեւով կարող է լուծել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցը»:

                                  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am