«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր միջուկային բլոկի տեղը կա եւ ճիշտ է ընտրված

Armenpress 09:41, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմա, երբ խոսում ենք նոր միջուկային բլոկ ունենալու անհրաժեշտության մասին՝ թե՛ աշխարհաքաղաքական եւ թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության տեսակետից, մեզ թշնամի երկու երկրների մամուլը հնարածին թեզեր է առաջ քաշում սեյսմակայունության հետ կապված: Որպեսզի հանկարծ թուրքական այս անհեթեթությունը ներքին լսարանում չիրացվի, մեկընդմիշտ փակենք այս էջը՝ իրականությունից մասնագիտական փաստեր ներկայացնելով:

Օրինակ՝ հայկական նոր ատոմակայանը կկառուցվի մի հարթակում, որ արդեն փորձված է նույնիսկ 1988 թ. ավերիչ երկրաշարժով: Դրանից հետո եւ հետագա տարիների ընթացքում ամենատարբեր մասնագիտական ուսումնասիրությունները փաստել են՝ ՀԱԷԿ-ը կառուցվել է ամբողջական (չքանդված) բազալտե բլոկի վրա, այսինքն` ապացուցվել է ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնական ակտիվ խզվածքի բացակայությունը: Սա ընտրված ամենաճիշտ հարթակն է, որտեղ կկառուցվի նաեւ նոր բլոկը…»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am