Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը Երևանում ռեժիսորին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Armenpress 13:58, 24 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քսաներորդ դարի ամենաառեղծվածային ռեժիսորներից մեկի՝ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը՝ ապրիլի 4-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում հանրաճանաչ ռեժիսորին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լոֆթ»-ը կվերածվի Տարկովսկու կինոնկարների նկարահանման տաղավարի՝ ներկաներին տեղափոխելով ինտելեկտուալ ֆիլմերի հեղինակի տիեզերական աշխարհ։

#TarkovskyDay մեծամասշտաբ մշակութային միջոցառուման թեմատիկ իրադարձություններից բաղկացած ծրագիրը կօգնի  բացահայտել մարդու, ով տեսել է հրեշտակին։ Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսությամբ հանդես կգա կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, «Հիշողությունների սեղան» խորագրով կներկայացվի Անդրեյ Տարկովսկու «Palaroid» (1979-1984) շարքի լուսանկարների արթ-ինստալյացիան, Տիգրան Աբգարյանը կներկայացնի «Stalker» խորագրով արթ-ինստալյացիան: Արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդեսին: Երեկոն կավարտվի ռեժիսորի «Հայելի» ֆիլմի ցուցադրությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am