ՀՀ-ում և Արցախում տեղակայված զորամասերի գրադարանները կհամալրվեն գրքերով

Armenpress 16:18, 31 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին նախատեսում է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել պատմության, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական գրքերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «2021 թվականին նախատեսված է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ հանրամատչելի և գեղարվեստական գրքերով: Այդ ամենն արվելու է ի նպաստ Հայոց բանակի կրթամշակութային դաստիարակության և մարտունակության բարձրացման»,- հայտնեց Դումանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am