Բեյրութի նավահանգստի վերականգնումը կարժենա 5 մլրդ դոլար

Armenpress 11:01, 10 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բեյրութի նավահանգստի վերակառուցման նախագծի իրականացումը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար և թույլ կտա ստեղծել լրացուցիչ 50 հազար աշխատատեղ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:

«Ծրագրով նախատեսվում է նավահանգստի ենթակառուցվածքները ոչ միայն դարձնել ավելի ժամանակակից՝ բեռնափոխադրման ծավալների մեծացման նպատակով, այլև այն ընդլայնել դեպի արևելք՝ Բուրջ Համուդի ուղղությամբ»,- հայտնել է նախարարի պաշտոնակատարը:

Նախագծի հեղինակները գերմանական ընկերություններ են:

Բեյրութի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 215 մարդ, ավելի քան 7500-ը վիրավորվել: Դրա հետևանքով անօթևան էր մնացել 300 հազար մարդ: Պատճառը եղել էր նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի պայթյունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am