Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ

Armenpress 21:59, 15 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Կողմերն ընդգծել են, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան: Զինաիդա Գրեչանին վերահաստատել է Մոլդովայի  խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական եւ գործնական երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: «Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին, որին մենք համարում ենք մեր երկրի բարեկամը»,-ասել է նա: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ընդլայնմանը, արտաքին քաղաքական մի շարք խնդիրների: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am