Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել  

Armenpress 16:14, 17 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Ալբերտա նահանգը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպանությունները ճանաչող օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

Օրենքի ընդունմամբ՝ նահանգում ապրիլը հռչակվել է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգապետ Ջեյսոն Քենիին և օրենսդիր մարմնի բոլոր անդամներին՝ սկզբունքային դիրքորոշման և արդարությանն ու ճշմարտությանն ուղղված աներեր հանձնառության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am